00:00:00

ՀՀ-ում տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր օտարերկրյա հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն իրազեկում է

16:28, 10 փետրվար 2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չպատասխանել անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգերին և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել: «Ս. թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգերին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր