00:00:00

Եթե ԱԱԾ սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, ուրեմն՝ երկրում մի բան այն չէ․ Վանեցյան

16:20, 10 փետրվար 2020

Եթե հատուկ ծառայությունների կադրային սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, հավանաբար երկրում ինչ որ բան այն չէ։ Այս մասին  INTERFAX գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մենք երբեք չենք երազում քաղաքականության մասին, բայց երբ չի լինում այլընտրանք, երբ բարձրացվում է երկրի ապագայի հարցը, առանց մեկ վայրկյան մտածելու, երկրի բարօրության օգտին որոշում է կայացվում։ Այսօր Հայաստանում ակնհայտ ինչ որ բան այն չէ, և ես քաղաքականությունում եմ»,- ասել է Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը նաև հավելել է, որ վերադարձ անցյալին Հայաստանում չի կարող լինել։ Միաժամանակ Վանեցյանը նշել է, որ դեմ է ներկա և նախկին իշխանության միջև կոշտ քաղաքականությանը և «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքին։ Վանեցյանն ասել է, որ այս պահին Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018 թ․ «թավշյա հեղափոխության» նպատակներից։ ԱԱԾ նախկին տնօրենը նշել է նաև, թե նոր քաղաքական կուսակցությունը մտադիր է լինել ընդդիմություն Փաշինյանի կառավարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր