00:00:00

Հրդեհ՝ Երեւանի մանկարպարտեզներից մեկի սենյակում. Այրվել է մահճակալ, հեռուստացույց, էլտաքացուցիչ, դուռ եւ երկու ներքնակ

12:24, 10 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոլդովական փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող թիվ 104 մանկապարտեզի սենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին, մարվել՝ 01:10-ին: Մասամբ այրվել է գույքը (մահճակալ, հեռուստացույց, էլեկտրական տաքացուցիչ, դուռ եւ երկու ներքնակ) եւ ջերմահարվել առաստաղը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր