00:00:00

Հայտնի են դարձել կորոնովիրուսի շուրջ առաջացած խուճապի մեղավորները

02:30, 10 փետրվար 2020 Առողջություն

Մոսկվայում Չինաստանի դեսպանն ասել է, թե ովքեր են մեղավոր կորոնովիրուսի շուրջ առաջացած խուճապի համար:
Այդպիսի ռեակցիան ձեռնտու է նրանց, ովքեր ուզում են կանգնեցնել Չինաստանի զարգացումը, հայտարարել է Չժան Խանխուեյը, հայտնում է ՌԻԱ Նովաստին:
Փետրվարի 5-ին Մոսկվայում կայացել է  Ռուսաստանի Նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը, որին մասնակցել են նոր ժամանած արտասահմանյան 23 դեսպաններ: Դիմելով Չինաստանի դեսպանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ երկրին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:
Չժան Խանխուեյը շնորհակալություն է հայտնել նրան Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի անունից:
Դիվանագետը Ռուսաստանին անվանել է «Չինաստանի իսկական ընկեր» եւ հայտարարել, որ վիրուսի տարածման խուճապը ձեռնտու է նրանց, ովքեր ցանկանում են  «սանձել երկրի զարգացումը»: Ըստ վերջին տվյալների, 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից մահացել է Չինաստանի 800 բնակիչ: Ընդհանուր առմամբ վիրուսը հայտնաբերվել է 36,5 հազար մարդու մոտ ամբողջ աշխարհում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր