00:00:00

Հանկարծամահ եղած 19 ամյա զինծառայողը Ստեփանակերտից էր. հայրը՝ ազատամարտի մասնակից. նոր մանրամասներ

16:31, 09 փետրվար 2020

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը: Ժամկետային զինծառայողը Արցախի հանրապետության Ստեփանակերտ քաղաքից էր զորակոչվել բանակ: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ 19 ամյա Վալերի Պետրոսյանը Ստեփանակերտում բնակվում էր ծնողների և ավագ եղբոր հետ: Ավագ եղբայրը աշնանն էր ավարտել ծառայությունն ու ամուսնացել: Ընտանիքում անհամբեր սպասում էին նաև Վալերիի վերադարձին:Մեզ նաև հայտի դարձավ, որ մահացած զինծառայողի հայրը մասնակցել է Արցախյան հերոսամարտին և վիրավորում ստացել, կորցնելով ոտքը: «Շատ խելացի ու համեստ տղա էր, դաստիարակված ընտանիքից»- ներկայացրեցին մահացած զինվորին ճանաչողները: Հավելենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության զինծառայողը հանկարծամահ է եղել, իսկ թե ինչու, կամ ինչ պատճառներով դեռևս չի հրապարակվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր