00:00:00

«Որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց». Ռուբեն Մելիքյան

12:04, 09 փետրվար 2020

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է.
«Մեր երկրում Սահմանադրական ընթացակարգերի նկատմամբ միշտ եղել է ընդգծված հարգանք։ Ի սկզբանե։ Ի պատիվ Շարժման առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային միակ հանրապետությունն էր, որն անում էր ամեն հնարավորը՝ ամենայն մանրամասնությամբ պահպանելու ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ անկախություն հռչակելիս։
Այս սկզբունքը մինչև 2020 թվականի փետրվարի 6-ի երեկո մնացել է անքակտելի։ 1998 թվականի փետրվարյան ճգնաժամից մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսյան ու հոկտեմբերյան ճգնաժամեր՝ այդ ամենը հանգուցալուծվել է բացառապես Սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում։ Եվ հիմա խաչ է քաշվում նաև այդ ֆունդամենտալ արժեքի վրա։ Ու դա այնպիսի մեծ հարված է մեր պետության իրավական անվտանգությանը, որ դժվար է անգամ հաշվարկել՝ թե՛ հետևանքները, թե՛ դրանք չեզոքացնելու հնարավորությունները։ Դժվար գործ է՝ փաստարկել նուրբ պատճառական կապերի գոյությունը։ «Դուք, իրավաբաններդ, շատ եք կարևորում ձևականությունները» – ասում են շատերը։ Եվ սկզբունքորեն սխալ չեն։ Բայց խնդիրը վստահաբար իրավաբանները չեն, այլ «խաղի կանոնների գոյության մասին կանոնը»՝ որպես ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՆՈՆ։ Որպես կանոններ լինել-չլինելու առհավատչյա։ Բա՞րդ էր։ Լավ, ուրիշ կողմից գամ։ Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր