00:00:00

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 10։00-ի դրությամբ

10:16, 09 փետրվար 2020

Փետրվարի 9-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արարատի, Գորիսի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արագածի, Ապարանի, Աշոցքի և Թումանյանի տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում: Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքում (Զանգեր կոչվող հատվածում), Ջերմուկի, Վարդենիսի ավտոճանապարհներին և Վարդաղբյուր-Թորոս ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այս մասին տեղեկանում ենք «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի  ֆեյսբուքյան էջից։ «Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր