00:00:00

Ես պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել. Զարուհի Բաթոյան

21:11, 08 փետրվար 2020

«Էս դոմիկը նոր է բացվել քաղաքապետարանի դիմացի այգում: Ուզում եմ հասկանալ, ես պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել, թե՞ այնուամենայնիվ կան մարմիններ, որոնք պատասխանատու են գոնե նոր կառուցվող կամ վերակառուցվող շենքերի մատչելիության համար»,-նշել է Բաթոյանը: Գրառմանն արձագանքել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Այգու միջի շինությունները սկսել են կառուցվել կարծեմ 2016-17-ին։ Մատչելիության հարցը կփոխանցեմ պատասխանատուներին, շնորհալություն»,-գրել է նա: Ավելի ուշ նա հավելել է. «Շինության նախագծման թույլտվությունը տրվել է 2013-ին, ըստ դրա, կառուցապատողը պարտավոր էր ապահովել տեղաշարժման մատչելիությունը։ Այնուհանդերձ, շենքը դեռ ավարտական ակտ չի ստացել, այսինքն, նախագծի պայմանների կատարումը չի գնահատվել քաղաքապետարանի ու քաղաքաշինության պետական տեսչական մարմնի կողմից։ Պարզ ասած, շահագործման չի հանձնվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր