00:00:00

Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը. Արսեն Թորոսյան

17:12, 08 փետրվար 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը՝ մյուս շաբաթ ԱԺ-ում քննարկվելիք հակածխախոտային օրինագծին ընդառաջ։ Այն անցնում է մոլորեցնելու բոլոր սահմանները, հրահրում մարդկանց «պաշտպանելու» սեփական առողջությունը և կյանքը վտանգելու «իրավունքը», ինչպես նաև կոչ անում ԱԺ պատգամավորներին՝ դեմ քվեարկել սեփական երկրի քաղաքացիների առողջության պահպանմանը միտված օրինագծին։ Ձեռագիրը նոր չէ, ամբողջ աշխարհում է այն այդպիսին և շատ երկրներ են բախվել նման վնասակար գործունեությանը և հաղթահարել այն։ Մենք նույնպես կհաղթահարենք այն՝ շնորհիվ մեր քաղաքական գործիչների բարձր քաղաքացիական գիտակցության, որոնք չեն տրվի նման սադրանքներին։ Միայն մի արդյունաբերություն կա աշխարհում, որ սպանում է իր իսկ հաճախորդներին… գուշակեք՝ որն է…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր