00:00:00

«Եվ չեմ կարողանում հասկանալ՝ իսկապես դժվար է գիտակցել, որ մի ամբողջ ժողովրդի դեմ դուրս գալը հանաք-մասխարա չէ». Սոս Ջանիբեկյան

16:02, 08 փետրվար 2020

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Որպես եզրափակիչ խոսք. Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց մոտեցմանը, ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանության կառավարման ինչ ոչ քայլերի հետ: Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կանգնած են նախկին իշխանության կողքին: Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ում երկրի բարգավաճման պատկերացումները չեն համընկնում ներկայիս կառավարության պատկերացումների հետ: Ես բացարձակապես չեմ ձգտում իմ կարծիքը և պատկերացումները փաթաթել մեկի վզին: Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն: Ես բացարձակապես չեմ հայհոյում այդ մարդկանց: Ավելին ասեմ՝ ես ունեմ էդպիսի պատկերացումների տեր ընկերներ: Եվ ես առողջ և հարգանքով եմ մոտենում ցանկացած ԱՅԼ ԿԱՐԾԻՔի , եթե դա Հայ ազգի կյանքի համար կործանարար չէ: Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում, որ կլինեն մարդիկ, ովքեր իսկապես կարծում են, որ իրենց պատկերացումները ավելի ճիշտ են, քան ինչ հիմա տեղի է ունենում: ԵՍ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԵՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈւԹՅԱՆԸ Եվ ՈւԶՈւՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼ Ի ՀԱԿԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ ԿԱՄ Ի ՎՆԱՍ ԺՈՂՈՎՐԴԻ: ԷՍՏԵՂ ՀԱՐՑԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՄԵՋ Չէ, ԷՍՏԵՂ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՈւՐԴՆ է , ԵԿՈՂ ՍԵՐՈւՆԴՆ Է Ու ԵՐԿԻՐՆ Է: Եվ չեմ կարողանում հասկանալ՝ իսկապես դժվար է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ, դա հանաք մասխարա չէ:) Այսքանը ….

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր