00:00:00

Ուժեղ բուք է

14:59, 08 փետրվար 2020

Շիրակի մարզի հանրապետական նշանակության ճանապարհները բաց են, ձյունը շարունակվում է: Փետրվարի 8-ին՝ ժամը 12.00-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ) և Ախուրյանի (100 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին: Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ- Ապարանի ճանապարհին ևս բուք է։ Շիրակի մարզպետարանից  տեղեկացնում են, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 30 միավոր տեխնիկա։ Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր