00:00:00

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնում են

14:29, 08 փետրվար 2020

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ըստ մեր աղբյուրի՝ Արմեն Սարգսյանին տեսակցության է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, վերջինիս հետ, սակայն, չհաջողվեց կապ հաստատել։ Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանարամսներ ճշտել նաև Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից. «Ես նման տեղեկություն չունեմ, բայց եթե անգամ այցելած լինի՝ ինչ խնդիր կա որ»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։ Դիտարկմանը, որ մենք չենք հարցոնւմ խնդիր լինել-չլինելու մասին, այլ խնդրում ենք հաստատել կամ հերքել մեր տեղեկությունը Փաշինյանի՝ «Աստղիկ» բ/կ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին այցելելու մասին, Խաչատրյանն ասաց. «Կփորձեմ այս մասին տեղեկատվություն ճշտել ավելի ուշ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր