00:00:00

Անցել է շուրջ 40 ժամ, իսկ Սահմանադրական փոփոխությունների թղթերը ԱԺ-ից չեն հասել նախագահական. Ռուբեն Մելիքյան

13:17, 08 փետրվար 2020

Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից [նախաձեռնության մուտքագրում] մինչև մոտ 20:00 [քվեարկություն])։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Ընդամենը ութ ժամ!! Եվ դա ինքնին խայտառակ հակադեմոկրատական փաստ է։ Բայց դա չէ այս պահին էականը։ Էականն ու հետաքրքիրն այն է, որ ընդունելու պահից անցել է շուրջ 40 ժամ, բայց թղթերը ԱԺ-ից այդպես էլ չեն հասել Նախագահական։ Փաստորեն, Բաղրամյանի մի մայթից մյուսը մի թղթապանակ անցկացնելը շատ ավելի դժվար իրագործելի գործողություն է քայլականների համար, քան Սահմանադրություն փոխելը»,-նշել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր