00:00:00

Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին. Գագիկ Համբարյան

10:20, 08 փետրվար 2020

Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ facebook-յան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից... Փետրվարի 7-ի երեկոյան բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ հերթական զոհերն են գրանցվել մեր բանակում՝ Սյունիքում ձնահյուսի հետեւանքով 3 զինծառայող է մահացել, իսկ 1-ն էլ ստացել է վնասվածքներ... Անկեղծ ասած սպասում էի, որ Հայաստանի վարչապետը գոնե այս անգամ իր ցավակցությունները կհայտնի զոհվածների ընտանիքներին...Սակայն ապարդյուն... Ողբերգական դեպքից հետո պարոն Փաշինյանը շարունակում է իրեն եւ «պողոսներին» ականջահաճո տեղեկություններ հրապարակել իր facebook-յան էջում... Մեկ օրում երեք զինվոր ենք կորցրել, սակայն պարոն Փաշինյանը դեպքերից հետո ոչ թե ցավակցում է այդ ողբերգական դեպքի կապակցությամբ, այլ ուրախանում է Երեւանից Պաֆոս նոր չվերթի բացման կապակցությամբ... Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկում նախորդներին բանակում գրանցվող զոհերի համար...Իսկ վարչապետ Փաշինյանը, որքան հասկանում եմ, "մոռացության" է տալիս այսպիսի լուրերը եւ նույնիսկ չի էլ ուզում ցավակցել զոհվածների ընտանիքներին... Հ.Գ.Պարոն Փաշինյանի facebook-յան էջին հետեւելիս այնպիսի տպավորություն է, որ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Բրունեյում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր