00:00:00

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների, իսկ Չայնիի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար. Ապարանում բուք է

10:12, 08 փետրվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար: Փակ է Շիրակի մարզի Մուսաելյան-Վարդաղբյուր ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Ամասիա, Զառիշատ, Շաղիկ եւ Գառնառիճ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի եւ Ծաղկահովտի տարածաշրջաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան եւ Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Սարավան-«Զանգեր» եւ Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է: Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր