00:00:00

«Փաստ». Գյուղապետարանը գումար է հատկացնելու նաեւ «sms» հաղորդագրություններ ուղարկելու համար

14:01, 08 փետրվար 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 2020 թվականի գնումների պլանը բավական «ճոխ» է ստացվել։ Տարբեր ապրանքների, ծառայությունների ձեռքբերման եւ աշխատանքների կատարման նպատակով համայնքապետարանը նախատեսում է ծախսել 48 մլն 501 հազար դրամ։ Թիվն ամրագրված է 2020 թվականի հունվարի 22-ին ներկայացված գնումների պլանում։ Այսպիսով՝ տարբեր գնի եւ քանակի ծաղիկներ ձեռք բերելու համար համայնքապետարանը մտադիր է ծախսել 675 000, իսկ ծաղկեփնջերի պատրաստման համար՝ կես միլ իոն դրամ։ Զանազան սննդամթերքի եւ չոր մթերքի համար նախատեսված է 700 հազար դրամ։ Համայնքապետարանը մտադիր է նաեւ 150 հազար դրամ արժողությանբ 3 անլար հեռախոս, գրասենյակային, ինչպես ցանկում է նշված, սպասարկողի 5 աթոռ ձեռք բերել ՝ 68 400 դրամ արժողությամբ՝ դրա համար վճարելով 342 հազար դրամ։ Ներկայացուցչական ծառայությունների համար համայնքապետարանը մտադիր է տրամադրել 990 հազար դրամ։ Տարբեր գերատեսչությունների գնումների պլաններն ուսումնասիրելով՝ կարելի է փաստել. գրեթե բոլորը մեկ տողով են նշում էլեկտրականության, գազի, հեռախոսային ծառայությունների համար նախատեսվող գումարի չափը։ Սակայն Մարմաշենի համայնքի գնումների պլանում առանձին տողով նշված է, որ գումար է հատկացվելու կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման ծառայության համար՝ ընդհանուր առմամբ 150 հազար դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր