00:00:00

Գյումրեցի ընտանիքը եկել է կառավարության շենքի մոտ եւ վարչապետի հետ հանդիպում է պահանջում

22:12, 07 փետրվար 2020

Գյումրիից մի ընտանիք այս պահին եկել է կառավարության շենքի մոտ և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է hrapatak.am-ը։ Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը նշել է, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։ Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։ «Մեզ տանից անօրինական կերպով դուրս են հանել։ Եկել ենք՝ ասենք, որ 2007 թվականից մինչեւ օրս, Գյումրիում անօրինական բաներ են տեղի ունենում։ Չենք եկել վարչապետից տուն խնդրելու կամ փող ուզելու, բայց եթե այսօր հանդիպում չլինի վարչապետի հետ մնալու ենք այստեղ»,– նշել է ընտանիքի անդմաներից մեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր