00:00:00

Բակո Սահակյանը պարգևատրել է «Մռակած» պետական կամերային երգչախմբի երախտավորներին

17:48, 07 փետրվար 2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար եւ «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ է հանձնել կոլեկտիվի մի խումբ երախտավորների եւ նրանց հարազատներին, ովքեր պարգեւների են արժանացել  հետմահու: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմը: Բակո Սահակյանը շնորհավորել է երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ «Մռակած» պետական կամերային երգչախումբը Արցախի մշակութային կյանքում ունի նշանակալի դերակատարություն: Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր