00:00:00

Տավուշում հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ

16:00, 07 փետրվար 2020

Տավուշի մարզում 2019 թվականին հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ՝ տարբեր ոլորտներում: Այս մասին ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ամփոփելով 2019-ի ցուցանիշները, կատարված աշխատանքը: «2019-ին հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք մենք կարողացել ենք հաշվառել: Բնականաբար, հնարավոր է, որ ստեղծվել են նաև որոշակի աշխատատեղեր, որոնք մենք հնարավորություն չենք ունեցել հաշվառելու»,-ասաց մարզպետը: Հաշվառված չեն պաշտպանության նախարարության համակարգում ստեղծված աշխատատեղերը: Աշխատատեղերը ստեղծվել են տարբեր ոլորտներում, օրինակ՝ 600-ից ավելի աշխատատեղ՝ գյուղատնտեսության ոլորտում, 113 նոր աշխատատեղ՝ տուրիզմի ոլորտում և այլն: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ այդ նոր աշխատատեղերը ստեղծվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր