00:00:00

ԿԸՀ նախագահը խորհրդարանում է

13:37, 07 փետրվար 2020

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Մուկուչյանը նշել է, որ օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում է եղել: Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին արձագանքելով,  հորդորել է սպասել, մինչև պաշտոնապես օր կնշանակվի: «Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշել է ԿԸՀ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր