00:00:00

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կաշխատի RT–ում

13:34, 07 փետրվար 2020

Քաղաքական գիտությունների դոկտոր, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային ժուռնալիստիկայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը կհամագործակցի ռուսական RT միջազգային հեռուստաալիքի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը: Սողոմոնյանը ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն էր, այժմ ղեկավարում է նրա գրասենյակը։ Նա բազմաթիվ գիտական մենագրություններ ու ժամանակակից պոպուլիզիմի ֆենոմենին նվիրված հոդվածներ է գրել։ 2009 թ–ին տպագրվել է նրա «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը։ RT-ի աղբյուրը հայտնում է, որ Սողոմոնյանը կներգրավվի վերլուծական կոնտենտի աշխատանքներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սողոմոնյանը հաստատեց համագործակցության մասին տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր