00:00:00

Արտակարգ իրավիճակ Լոռիում. ուժեղ քամին տապալել է հաստաբուն ծառեր, պոկել տանիքներ (ֆոտո)

11:26, 07 փետրվար 2020 Պատահարներ

Լոռու մարզում, փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 20:00-ից հետո ուժեղ քամու հետեւանքով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 1 տասնյակի հասնող հաստաբուն ծառեր են ընկել ճանապարհի երթեւեկելի հատված: Որոշ տեղերում ընկած ծառերը փակել են անգամ ամբողջ ճանապարհը: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդները այն կամ շրջանցել են կամ մեքենաները պարզապես վարել դրանց վրայով: Օպերատիվորեն արձագանքել են տեղի ճանշինականները, անտառապետերն ու անտառապահները, ովքեր բենզասղոցներով մասնատել են հաստաբուն ծառերն ու այն հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից: Աղբյուրը հայտնում է, որ քամու հետեւանքով Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն եւ Սարչապետ համայնքներում էլ տանիքներ են պոկվել: Սպիտակ քաղաքում էլ քամու հետեւանքով 2 տան տանիք պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա: Մի շարք համայնքներում էլ հոսանքազրկումներ են եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր