00:00:00

«Արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը». Արսեն Բաբայան

10:56, 07 փետրվար 2020

Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես․ Բերված ու տարված նախագծերում աչք էր ծակում մի բառակապակցություն․ սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»: Այս բառակապակցությունը հայկական իրականության մեջ ունի երեք աղբյուր: 1) ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցում է առաջին անգամ օգտագործում (աղբյուրը՝ 1-ին մեկնաբանությունում), 2) ես հենց այդ հարցազրույցում օգտագործված այդ բառակապակցությունը անվանում եմ որևէ միտք չարտահայտող բառակույտ (աղբյուրը՝ 2-րդ մեկնաբանությունում), 3) Վահագն Հովակիմյանի անվամբ ԱԺ բերված օրենքների նախագծի հիմնավորումներում օգտագործվել է այդ բառակույտը (աղբյուրը՝ 3-րդ մեկնաբանությունում) Եվ ուրեմն արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը: Ի դեպ, ես մոռացել էի արդեն որևէ միտք չարտահայտող այս բառակույտի մասին: Հիշեցրեց Գեղամ Մանուկյանն իր «Անկեղծ ասած» հաղորդաշարով (աղբյուրը՝ 4-րդ մեկնաբանությունում)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր