00:00:00

26-ամյա երիտասարդը փակվել է բնակարանի իր սենյակում եւ փորձել է դանակով ինքնավնասում անել

10:23, 07 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 6-ին, ժամը 21:13-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 48/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է սենյակում և փորձում է դանակով ինքնավնասել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզել է, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի բնակիչը փորձում է դանակով ինքնավնասել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սենյակի դուռը բացվել է տեղի ուժերով: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը Մհեր Հ.-ին (ծնված 1994 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր