00:00:00

Որքան կարժենա հանրաքվեն եթե այն անցկացվի

22:46, 06 փետրվար 2020

ԱԺ-ում վերջին իրադարձությունների տրամաբանական հանգրվանը սահմանադրական հանրաքվեն է։ Եթե, իհարկե, ՍԴ-ն թույլ տա։ Զուտ հիպոթեթիկ փորձենք հասկանալ, թե որքա՞ն կարժենա հարկատուներիս վրա Նիկոլ Փաշինյանի կապրիզը, ով ասում է, որ Հրայր Թովմասյանը չպետք է լինի Սահմանդրական դատարանի նախագահ» Չէ՞ որ սահմանադրական հանրաքվեն ընտրությանը հավասարեցված համապետական միջոցառում է։  Հարցն ուղղեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ասաց, որ չի հիշում, թե որքան են արժենում հանրաքվեներն ու ընտրությունները, մոտավոր էլ չի ուզում ասել։ «Երբ կլինի, հաշվարկը կարվի, կներկայացվի, դե, բնական է, ծախսեր են, կհաշվարկեն, կասեն․ քվեաթերթիկներ, ծրարներ և հանձնաժողովի անդամների, մասնագետների աշխատավարձեր»։ Մոտ 2000։ Ինչպես պարզեցինք՝ հանրաքվեներն ու ընտրությունները ընդգրկված չեն լինում պետական բյուջեներում։ Ակսինքն՝ այդ միջոցները հատկացվում են կառավարության որոշումներով՝ պահուստային ֆոնդից։ Որոնման համակարգով տեղեկացանք, որ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի անցկացման համար կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 1.8 միլիարդ դրամ է տրամադրել հանրաքվեի անցկացման համար։ 2003-ի մայիսի 25-ին կայանալիք հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար հատկացվել էր մոտ 66 միլիոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր