00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում. 8 մեքենա հետախուզման մեջ էր. հայտնաբերվել է ոչ սթափ 3 վարորդ

21:48, 06 փետրվար 2020

Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երեւանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 14 մեքենա։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 8 վարորդի նկատմամբ, որոնք մեքենան վարում էին ժամկետ անց ԱՊՊԱ պայմանագրով, 3 մեքենայի առջեւի հողմապակիները թաղանթապատ էին, 8 տրանսպորտային միջոց էլ գտնվում էր հետախուզման մեջ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց նաեւ ոչ սթափ վիճակում գտնվող 3 վարորդ։ Նրանցից մեկը չուներ վարորդական վկայական եւ չէր ենթարկվում ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին։ Ճանապարհային ոստիկանները վարորդին բերման ենթարկեցին ոստիկանության տարածքային բաժին։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր