00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

20:05, 06 փետրվար 2020 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի խաչմերուկում, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Ա.-ի վարած Opel մակնիշի 36 CA 169 համարանիշի և Երևանի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գ.-ի վարած Volkswagen մակնիշի 17 TG 177 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Տիգրան Գ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 61-ամյա Համբարձում Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր