00:00:00

Ահազանգ ինքնասպանության փորձի վերաբերյալ

19:41, 06 փետրվար 2020

Փետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակը և սպառնում է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:33-ին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացի Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ) հետ: Քաղաքացին ժամը 14:37-ին ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր