00:00:00

Նիկոլ Փաշինյանը գնում է ԱԺ

16:28, 06 փետրվար 2020

Մեր տեղեկություններով՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ հետո գալու է եւ մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով: Ուշագրավ է ,որ իմքայլականները հրապարակավ չեն հաստատում լուրը,ասելով՝ տեղյակ չեն։ Հիշեցնենք,որ Աժ արտահերթ նիստում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծ,որով  առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի իրավունքը, բնականաբար, չունեն։ Այդ հոդվածն ապահովում է, որ « մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը», հենց այս գլուխն է հնարավորություն տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնավարել մինչեւ թոշակի տարիքը, այսինքն՝ համաձայն 2005 թվականին ընդունված Սահմանադրության։   Նյութի աղբյուր` hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր