00:00:00

Արթուր Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է. Արմեն Գրիգորյան

19:20, 06 փետրվար 2020 Քաղաքականություն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է: Այդ մասին կառավարությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վանեցյանը նախօրեին հայտարարել է՝ եթե ինքը գա իշխանության, ինքը ևս թույլ չի տա, որ Հայաստանը վերադառնա անցյալին ու խոսել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքոյի հայտարարության շուրջ: «Ես կարծում եմ, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանում գոյություն ունեցող լուրջ խնդիրների մասին որպես հայտարարություն չեմ տեսնում։ Հայաստանի ժողովրդավարության գործընթացը շարունակվելու է, որևէ հարցում ետընթաց չենք ունենալու ու ժողովրդավարության կառուցման մեջ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը։ Համոզված եմ՝ բոլոր այն խնդիրներից, որ գոյություն ունեն ժողովրդավարացման պրոցեսում, մենք առաջնահերթությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին՝ իհարկե, աշխատելով նաև միջազգային հանրության հետ: Միջազգային հանրության կողմից արձագանքների մեջ ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Վանեցյանը ժամանակին ասել էր, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դրսից են ֆինանսավորվում, արդյոք իրենք տեղեկություն ունե՞ն, կա՞ն նման ուժեր, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի դրանք ու հստակեցնի, եթե աշխատանքի ժամանակ է նման ինֆորմացիա ունեցել, պետք է որ զեկուցած լիներ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր