00:00:00

«Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի». Վանեցյան

18:26, 06 փետրվար 2020 Քաղաքականություն

Ես երբեւիցե չեմ հրապարակի մի բան կամ, մամուլի լեզվով ասեմ՝ «սլիվ» անենք մամուլ, հետո այդտեղից վերցնենք, սարքենք՝ որպես իրականություն: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես միշտ պայքարել եմ «սլիվների» դեմ, միշտ պայքարել եմ պետական գաղտնիքի պահպանման համար, եւ պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձնից երբեւիցե չսպասեք: Իսկ հիմա, եթե ես ձեզ ասեմ, որ չգիտեմ ինչ-որ տվյալներ, ինձ ուղղակի անլուրջ մարդու տեղ կդնեք: Ես չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես ընդհանրապես եմ ասում՝ այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի: Իսկ բոլոր նրանք, ովքեր շատ մտահոգված ասում են, որ Վանեցյանը տիրապետում է պետական գաղտնիքի, նրան պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ, նրան պետք է մեկուսացնել, նա հես ա՝ կհրապարակի, էս կանի, էն կանի, այդ բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե պետական գաղտնիքի պահպանման մասին մտածում են, երկու-երեք ամիս առաջ «Ժողովուրդ» թերթում մի հարցազրույց է եղել, ԱԱԾ նախկին աշխատակից տվել է մի հարցազրույց, որն առնվազն երկու-երեք պետական գաղտնիքի հրապարակում է արել: Ինչո՞ւ մինչեւ հիմա պատասխանատվության չի ենթարկվում այդ մարդը, որը հրապարակել է պետական գաղտնիք»,-հայտարարել է Վանեցյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր