00:00:00

Ավտովթար «Էրեբունի» ԲԿ-ի մոտ. կա վիրավոր

13:23, 06 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 5-ին, ժամը 22:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Համլետ Ա.) եւ «BMW» (վարորդ՝ Կարեն Ջ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ՎԱԶ-3110» եւ «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաներին: Համլետ Ա.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր