00:00:00

ԱԺ արտահերթ նիստը կկայանա 13:00-ին. օրակարգում ընդգրկված է մեկ հարց

16:57, 06 փետրվար 2020 Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը կկայանա ժամը 13:00-ին: Այս մասին ասաց Ազգային ժողովի խորհրդի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Ազգային ժողովի խորհուրդը որոշեց խորհրդարանի արտահերթ նիստն անցկացնել այսօր, ժամը 13:00-ին: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»,- ասաց Զոհրաբյանը: «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստից հետ էր կանչել ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նախագիծը, և նոր նախագիծ դրել շրջանառության մեջ, որի համահեղինակներն են խմբակցության 44 պատգամավորները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր