00:00:00

Իշխանությունը անդադար իր ոտքի վրա է կրակում. Մարուքյանը՝ «Իմ քայլ»-ի աղմկահարույց նախագծերի մասին

16:29, 06 փետրվար 2020 Քաղաքականություն

Որքան կարելի է  անլրջացնել ողջ կարևոր գործընթացը, նախագծերը տանել բերելով, և որքան կարելի է լինել անորոշ և չիմանալ, թե ինչ ես ուզում անել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով  «Իմ քայլ»-ի՝ երկու աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը նվիրված արտահերթ նիստի հետաձգման փաստին: «Երեք անգամ քաղաքական մեծամասնությունը ԱԺ նիստ է հրավիրել երկու օրվա մեջ ու հետաձգել: Նախագիծ է բերլվել ու հանվել, բերվել ու հանվել, լրամշակվել , հետո հրավիրվել է այս նիստը, հիմա էլ եկել ենք նիստի, այս նիստից են հանել նախագիծը: Ասում են՝ բաներ կա պետք է շտկենք, հետո բերենք: Պատկերացնում եք՝ ինչքան անլրջացնել կարելի է նման կարևոր պրոցեսը, եւ մյուս կողմից, ինչքան կարելի է լինել անորոշ և չիմանալ, թե ինչ ես ուզում անել: Եթե մարդը գիտի, թե ինչ է ուզում անել, իրավաբաններ կան, մասնագետներ կան,  գրում են, բերում են: Դե պատկերացրեք, թե որքան խնդրահարույց է, որ որքան շտկում են, այդքան շտկելու տեղ կա:  Այս փաթեթը ինչքան էլ շտկեն, այն չի կարող շտկվել, որովհետև ն րա էությունն է հակասահմանադրական: Իրենք էլ են հասկանում, որ շատ խնդրահարույց փաթեթ են ներկայացրել, և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր