00:00:00

Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքի որպես սեփականություն կհանձնվեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

15:52, 06 փետրվար 2020 Տնտեսություն

Կառավարությունն ընդունեց որոշում, որով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց հնարավորություն է տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Խոսքը 11 բնակելի տարածքի մասին է:
Ըստ հիմնավորման, Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևանի Մոլդովական փողոցում գտնվող ուսանողական հանրակացարաններ, Աբովյան քաղաքի էներգետիկական քոլեջի հանրակացարան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, Ավանի Աճառյան, 20/3 և Շիրակի, 2ա հասցեների հանրակացարաններում բնակվող՝ Ադրբեջանից բռնագաղթած ու ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր