00:29:55

«Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին». Վարչապետը՝ Վերմիշյանի ձերբակալության մասին

15:48, 06 փետրվար 2020 Քաղաքականություն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը. սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Տխուր է, որովհետեւ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո  եւ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք եւ վարչապետին  միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի հասցեին, սա վիրավորանք է 2018-ի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքների հասցեին: Ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց կարծում են, որ նման վիրավորանք  հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31