00:00:00

Նախորդ շաբաթ Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

10:57, 06 փետրվար 2020 Պատահարներ

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ։ Հունվարի 30-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։ Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝ •  Հունվարի 28-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 20 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։ •  Փետրվարի 1-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք և Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք  3 բալ ուժգնությամբ։ •  Փետրվարի 3-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. փետրվարի 5-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Ճավա կղզում, Սուրաբայա քաղաքից 134 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր