00:00:00

Քուչակ-Ապարան ճանապարհին բուք է. Վարդենյանց լեռնանցքը փակ է. Չայնիի ոլորաններում մառախուղ է

10:48, 06 փետրվար 2020

Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արթիկի-Ալագյազ եւ Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է: Վարդենյանց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան,  Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Չայնիի ոլորաններում մառախուղ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր