00:00:00

«Փաստ»․ Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին

13:09, 06 փետրվար 2020 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են ուժային կառույցների հետ լուրջ փոփոխություններ իրականացնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում կառավարության կուլիսներում ակտիվ քննարկումներ են ընթանում ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցում: Ըստ նույն աղբյուրների, թեման Նիկոլ Փաշինյանի սեղանին հասցնելու հարցում մեծ դերակատարություն են ունեցել իշխանության սատելիտ որոշ ուժեր ու անհատներ, որոնք գլխավորապես սնվում են արեւմտյան գրանտներից: Սակայն դիրքորոշումը, ըստ տեղեկությունների, հստակեցված չէ, ավելին՝ կան մեծ թվով ընդդիմացողներ: Կառավարական աղբյուրների փոխանցմամբ, վարչապետը այս հարցի հետ կապված մասնագիտական շրջանակներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրություն կատարել եւ հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն ու հետեւանքները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր