00:00:00

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Չայնիի ոլորաններում մառախուղ է. ԱԻՆ

21:39, 05 փետրվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Բքի պատճառով դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Չայնիի ոլորաններում մառախուղ է: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր