00:00:00

Հայաստանի ողջ տարածքում կա ավելի քան 300 սողանքային գոտի

20:34, 05 փետրվար 2020

Հայաստանում կա ավելի քան 300 սողանքային գոտի, մի քանի  ակտիվ գոտի կա Սյունիքի, Լոռու, Շիրակի և  Կոտայքի մարզերում: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Առավել ակտիվ գոտիներում տեղադրված են համապատասխան սարքավորումներ, որոնք ֆիքսում են տեղաշարժերի պարամետրերը, և իրավիճակի գնահատում է իրականացվում: Հնարավոր փլուզումները վերացնելու համար, այսուհետև, պայթեցման աշխատանքները կանցկացնի ԱԻՆ-ը, սակայն կան խնդիրներ տարածքները մաքրելու հետ կապված, քանի որ գերատեսչությունը ծանր տեխնիկա չունի»,- նշեց ԱԻ նախարարը և հավելեց, որ բոլոր սողանքները հնարավոր չէ կանխատեսել: Նա ընդգծեց, որ լինում  են նաև անսպասելի սողանքներ, ինչպես օրինակ Տաթևում՝ Սատանի կամրջի շրջանում տեղի ունեցածը: Անդրադառնալով «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած 30 րոպե տևած ցնցումներին՝ Ցոլակյանն ասաց, որ առաջին կանչը եղել է երկրաշարժի մասին: «Երկրաշարժ միայն շենքում չի լինում: Այնտեղ տարօրինակ ցնցման պատճառը օդափոխման համակարգն էր, որը տեղադրված էր տանիքին, զուգահեռաբար բացառվել է շենքի կառուցվածքի խախտումների տարբերակը»,- շեշտեց ԱԻ նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր