00:00:00

105-ամյա իտալահայը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ

20:02, 05 փետրվար 2020

Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկացել է դառնալ ՀՀ քաղաքացի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը: Իհարկե, մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու: Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»,-նշում է Բիչախչյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր