00:00:00

Արթուր Վանեցյանը հանդիպել է որոշ թերթերի գլխավոր խմբագիրների հետ. նա որոշում է կայացրել

18:13, 05 փետրվար 2020

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ առաջիկայում պարբերաբար հանդիպումներ է ունենալու լրատվամիջոցների հետ: «Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագիրների հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում և արդեն պարբերաբար»,-ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր