00:00:00

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը

17:57, 05 փետրվար 2020

Փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Էրլունը բովանդակային զեկուցում է ներկայացրել Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների եւ ուղղությունների վերաբերյալ, պատասխանել ուսումնառողների հարցերին: Հանդիպման ավարտին վերջում Թիան Էրլունը գրառում է արել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր