00:00:00

Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին

17:21, 05 փետրվար 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանը, Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին: Հանդիպման շրջանակում նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանը և որի նպատակներից մեկն է՝ մեր երկրում համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայություն ապահովելն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր