00:00:00

Ես բղավում էի, ցուրտ էր. Վրաստանում ձնահյուսի տակ առաջին րոպեների մասին պատմել է Հայաստանի քաղաքացին

15:21, 05 փետրվար 2020 Պատահարներ

«Ես բղավում էի եւ փորձում էի դուրս գալ»,- վրացի լրագրողներին ձնահյուսի տակ առաջին րոպեների մասին պատմել է Հայաստանի քաղաքացի Մարինա Խաչատուրյանը: «Մենք մեքենայով էինք, եւ հանկարծ հայտնվեցինք կիրճում: Ես սկսեցի բղավել եւ փորձում էի դուրս գալ, վարորդն օգնում էր ինձ: Ուժերս սպառվել էին, շատ ցուրտ էր: Ժամանեց ոստիկանությունը, նրանցից մեկն օգնեց ինձ դուրս գալ: Ժամանեց նաեւ շտապօգնությունը, եւ ինձ հիվանդանոց տարան, այժմ ես ինձ լավ եմ զգում»,- պատմել է նա Imedi հեռուստաալիքի լրագրողին, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Խաչատուրյանը գտնվում է Ստեփանծմինդայի կլինիկայում, նրա մոտ անրակի կոտրվածք եւ կապտուկներ են: Ինչ վերաբերում է վարորդին, նրան ոտքերի կոտրվածքներով տեղափոխել են Թբիլիսիի կլինիկաներից մեկը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել կիրճը ձնահյուսի պատճառով, ՌԴ մեկ քաղաքացի զոհվել է, եւս երկու մարդ, որոնք Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են, տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր