00:00:00

Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

15:07, 05 փետրվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին նշանակել Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ»,-նշված է որոշման մեջ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր