00:00:00

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին. ՀՀ վարչապետ

18:45, 05 փետրվար 2020 Տնտեսություն

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամփոփված տվյալների համաձայն` 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսսշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26.7%-ով: Բացի սա՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում: Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% եւ 11.4% աճով։ Վրաստանն ընդհանրապես տեղի չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում: ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը եւս առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը սակայն նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական)»,– գրել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր