00:00:00

Իսակով-Մոնթե Մելքոնյան խաչմերուկում «Chevrolet»-ն վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վիճակը ծանր է

11:57, 05 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 4-ին, ժամը 20:59-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար` քաղաքացուն վրաերթի են ենթարկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 43-ամյա Կարեն Գ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր