00:00:00

«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին

11:05, 05 փետրվար 2020

«Արցախի ազատություն» կուսակցության Գործադիր մարմինը որոշում է կայացրել սպասվող նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանականին՝ միավորվել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձեւավորվող քաղաքական դաշինքի շուրջ: «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  «Համապետական ընտրություններին ընդառաջ՝  «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձեւավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաեւ «Արցախի ազատություն» կուսակցությունը: Հիմնականում երիտասարդների ներուժի հիման վրա կազմավորված նորաստեղծ քաղաքական միավորը լավ է պատկերացնում մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները եւ քաջ գիտակցում դրանք միասնաբար հաղթահարելու անհրաժեշտությունը: Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել անվերապահ վստահության համար եւ մեկ անգամ եւս հավաստել՝ միասին կարող ենք»: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի շուրջ համախմբվելու համար ավելի վաղ հայտարարություն են արել նաեւ «Արցախ հանրապետական» եւ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր